Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում ու Կիպրոսում
Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դեսպանություններ կհիմնադրի Հունգարիայում ու Կիպրոսում: Այս մասին հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:
«Առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում ու Կիպրոսում: Գրասենյակ ունենք արդեն Սերբիայում»,–ասաց Միրզոյանը:
Նա հայտնեց, որ կան այլ պլաններ ևս, սակայն այս պահին դրանց մասին խոսելը դեռ վաղ համարեց: