Գազայում 64 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից. Al Jazeera
Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում առնվազն 64 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Միևնույն ժամանակ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած օրվա ընթացքում ևս մոտավորապես 150 մարդ վիրավորվել է։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության զոհերի թիվը մոտենում է 43 700-ի, վիրավորների թիվը գերազանցել է 103 000-ը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պատանդ է մնում շուրջ 100 իսրայելցի։