Կիևի իշխանությունները հայտնել են ռուսական ուժերի զանգվածային հարձակման մասին՝ ԱԹՍ-ներով և հրթիռներով
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը վերջին 73 օրվա ընթացքում առաջին անգամ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով համակցված հարված են հասցրել Կիևին։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյին։
Նրա խոսքով՝ հարձակման ընթացքում, ամենայն հավանականությամբ, արձակվել են օդային բազավորման թևավոր հրթիռներ, KN-23, KN-24, «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, «Շահեդ» և այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր։
Փրկարար ծառայությունը հայտնել է 1 տուժածի մասին։ Բացի այդ, փլուզվել է շենք և հրդեհ է բռնկվել։ Կիևում օդային տագնապ է հայտարարվել առավոտյան ժամը 7։30-ին։
«Երբ հրթիռներն արդեն մոտենում էին Կիևին, հակառակորդը միաժամանակ բալիստիկ հրթիռներով հարված հասցրեց մայրաքաղաքին։
Թշնամու հարձակումն ավարտվել է անօդաչու թռչող սարքերով», – գրել է Պոպկոն Telegram-ում։
Կիևի վրա հարձակումը, ըստ Պոպկոյի, շարունակվել է ավելի քան երկու ժամ։ Նա նշել է, որ ոչնչացվել են մի քանի թևավոր հրթիռներ, մի քանի բալիստիկ հրթիռներ և մինչև մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքեր։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը դեռևս չեն հայտնել հարձակումը հետ մղելու մասին։ Ռուսաստանը պաշտոնապես չի մեկնաբանել Կիևի վրա կատարված զանգվածային հարձակումը։