Հայաստանը ներկայացնող շախմատիստները կես միավորով զիջում են ԵԱ-ի առաջատարներին
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
5-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանն ունեն 4-ական միավոր: Առաջնության 4 շախմատիստ 4,5 միավորով առաջատար է:Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում:
Մրցաշարը, որին մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 19-ին: