Կողոպտել են ՔՈԱՖ-ի Լոռու այցելուների կենտրոնը
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) տեղեկացնում է, որ Լոռու մարզում գտնվող այցելուների կենտրոնը նախորդ գիշեր հանցավոր հարձակման և կողոպուտի է ենթարկվել: Արդյունքում հիմնադրամին հասցվել է էական վնաս։
«Այս հանցանքը պարզապես նյութական արժեքների մասին չէ, սա գողություն է մեր երկրի ապագայից, այսօրվա Հայաստանի մանուկներից և գալիք սերունդներից»,- նշված է հայտարարության մեջ: