ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով կարևոր քննարկումներ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Նոյեմբերի 18-ին մենք երկու շրջադարձային քննարկումներ ունենք, որոնք անչափ կարևորում ենք։ Առաջինը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի նախագահությամբ օրվա առաջին կեսին և կառնչվի Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, իսկ օրվա երկրորդ կեսին կքննարկվի իրավիճակը Ուկրաինայում»,- ասել է Պոլյանսկին։

Տեսանյութեր

Լրահոս