«Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալությունների մասին
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն իր էջում անդրադարձել է Կոնտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալությունների թեմային:
Նա, մասնավորապես, գրել է. «Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։
Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։
Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։