Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 23-ին
Գերմանիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ կանցկացվեն փետրվարի 23-ին՝ կանցլեր Օլաֆ Շոլցի ձախակենտրոն կոալիցիայի փլուզումից հետո, հայտնում են dpa և Ֆրանսպրես գործակալությունները վկայակոչելով խորհրդարանական աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Շոլցի Սոցիալ-դեմոկրատների (SPD) և պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) խորհրդարանական առաջնորդները երեքշաբթի համաձայնության են եկել:
Սպասվում է, որ Շոլցը դեկտեմբերի 16-ին խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագում վստահության քվե կանցկացնի, որպեսզի ընտրությունները կայանան։
Եռակողմ կառավարող կոալիցիայի փլուզման պատճառ է դարձել, երբ Շոլցը պաշտոնանկ արեց Ազատ դեմոկրատներից (FDP) ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, ինչը հանգեցրել է Ազատ դեմոկրատների՝ կառավարությունը լքելուն։
Կառավարությունից FDP-ի դուրս գալը Շոլցին Բունդեսթագում թողել էր առանց մեծամասնության։