Բաժիններ՝

Իսպանիան կրկին հայտարարել է ջրհեղեղի վտանգի մասին

Իսպանիայի որոշ հատվածներ կրկին տագնապի մեջ են՝ անձրևի, քամու, ձյան և ուժեղ ալիքների պատճառով։ Այդ մասին հայտնել է երկրի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը։

«Այսօր Բալեարյան կղզիներում, Վալենսիայում և Կատալոնիայում անձրևների ու ափամերձ գոտիներում առկա իրավիճակի պատճառով վտանգի նարնջագույն (միջին) մակարդակ է հայտարարվել»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Իսպանիայի ամենախոցելի ինքնավար համայնքները միջերկրածովյան տարածաշրջանում գտնվողներն են։ Սպասվում է, որ տեղումների քանակն այնտեղ կհասնի ժամում 40 լիտրի։ Մուրսիա ինքնավար համայնքում տեղումների համար դեղին նախազգուշացում է տրվել, իսկ Աստուրիայում, Կաստիլիայում և Լեոնում սպասում են ձյան առատ տեղումներ։

Հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի տարբեր շրջաններում։ Հատկապես տուժել են երկրի հարավային և արևելյան շրջանները, որտեղ եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույն աստիճանի։ Ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 220-ը։ Աղետները լուրջ վնաս են հասցրել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, որոնք ամենաշատն են տուժել Իսպանիայի արևելքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս