Ռուտեն Բրյուսելում կընդունի Բլինկենին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 13-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Անտոնի Բլինքենին և նրա հետ համատեղ կանցկացնի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ։ Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ պետքարտուղարին, ով կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի շրջանակում դաշնակիցների հետ հանդիպմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չորեքշաբթի օրերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ավանդաբար անցկացվում են Հյուսիսատլանտյան խորհրդի նիստեր՝ կազմակերպության անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտնել էր, որ Բլինկենը պատրաստվում է քննարկել Ուկրաինային տրամադրվող օգնությունը Բրյուսել կատարած այցի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս