Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Թուրքիայի նախագահին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում ուղեկցում են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930