Լևոն Արոնյանն՝ Ալյոխինի հուշամրցաշարում
Լևոն Արոնյանը ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 1-ը կմասնակցի Փարիզում և Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կրամնիկը, Սվիդլերը, Գելֆանդը, Ադամսը, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆրեսինեն, Վիտյուգովը:
Առաջին հինգ տուրերը կկայանան ապրիլի 21-25-ը Փարիզում` Լուվրի թանգարանում, իսկ եզրափակիչ չորսը` ապրիլի 28-ից մինչև մայիսի 1-ը Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում:
Այս մասին հաղորդում է Armchess.am-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը