«Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը։

Էրդողանը խոսել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից՝ ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում, որոնց համաձայն՝ հաղթել է Դոնալդ Թրամփը։

«Որպես Թուրքիա մեր ակնկալիքները մեր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներից հայտնի են։ Մասնավորապես մենք բախվել ենք Պաղեստինի խնդրին և ռուս-ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև մր շարք այլ փորձությունների։ Թուրքիա-ԱՄՆ համագործակցությունը կարող է հաղթահարել սրանք»,-ասել է նա։

Բացի այդ, թուրք ղեկավարը հույս է հայտնել, որ Թրամփի կառավարությամբ կավարտվեն տարածաշրջանային և ամբողջ աշխարհի մակարդակով ընթացող պատերազմաներն ու ճգնաժամերը։

«Հարգարժան Թրամփի հետ միասին նախորդ նախագահության շրջանում ևս աշխատել ենք։ Եթե նույնիսկ երբեմն տարաձայնություններ լինեն՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործընկերության մոդելը քննարկման ենթակա չէ»,-եզրափակել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս