Ֆոն դեր Լեյենը շփվել է Թրամփի հետ, խոսել են նաև Ուկրաինայի մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զրուցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մասնավորապես՝ Ուկրաինայի պաշտպանության մասին։ Այս մասին նա գրել է X-ում։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ակնկալում է «ուժեղացնել կապերը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև և միասին աշխատել աշխարհաքաղաքական մարտահրավերները լուծելու համար»:

«Մենք քննարկել ենք պաշտպանության և Ուկրաինայի, առևտրի և էներգետիկայի հարցերը: Միասին մենք կարող ենք նպաստել բարեկեցությանն ու կայունությանն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930