Գյումրիում ՔՊ-ի հրավիրած օրակարգով նիստը չկայացավ. քվորում չկար
Գյումրի քաղաքում «Բալասանյան» դաշինքի և քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո այսօր ավագանին առաջին նիստն էր հրավիրել՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով, սակայն նիստը չկայացավ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը հայտարարեց, որ նիստին ներկա են ավագանու 11 անդամներ, ինչը նշանակում է, որ քվորում չկա, ուստի նիստը չի կայանալու։
«Դե, մենք արտահերթ նիստ էինք հրավիրել, բայց այն չկայացավ»,- նշեց Արթուր Պապիկյանը։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ օրենքի՝ երկշաբաթյա ժամկետում պետք է ընտրեն համայնքի ղեկավար, և այդ պրոցեսը կարող է շարունակական լինել, ուստի չի բացառվում, որ մեկ արտահերթ նիստ նախաձեռնվի։
Նա հակադարձեց այն պնդումներին, թե այս նիստն օրենքի խախտմամբ է հրավիրվել։
Թե ինչո՞ւ Գյումրիում իշխող ուժը՝ «Բալասանյան» դաշինքը, թեկնածու չի առաջադրում՝ հարցին, Քնարիկ Հարությունյանը պատասխանեց.
«Մենք համարում ենք, որ «Բալասանյան» դաշինքն ամենաշատ քվե ստացած խմբակցությունն է եղել և իր մանդատները վայր է դրել, ուստի այս ավագանին այլևս լեգիտիմ չէ, և լեգիտիմ չէր լինի, որպեսզի մենք ավագանուց ընտրեինք համայնքի ղեկավար»։