Իրինա Շեյկը հրաժարվել է կտրատել Մեսսիիի մարզաշապիկը (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հարսնացու Իրինա Շեյկը խղճացել է իր ընտրյալի գլխավոր մրցակցին։ Վերջերս Շեյկը ժամանել էր Աթենք, որտեղ մասնակցել էր МТV-ի կազմակերպած շոուին։
Նկարահանվելով հունական երաժշտական ալիքի համար գեղեցկուհին լավ առաջարկ ստացավ. հեռուստաընկերության լրագրողը Շեյկին տվեց Մեսսիի մարզաշապիկը և մկրատներ՝ առաջարկելով կտրատել Ռոնալդուի գլխավոր մրցակցի մարզաշապիկը։
Սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի ընկերուհին հրաժարվել է դա անել՝ չենթարկվելով լրագրողի սադրանքին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը