Թրամփի հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող Էրդողանի փեսան կվերադառնա՞ քաղաքական դաշտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թուրքիայում սկսել են ակտիվ շրջանառվել լուրեր այն մասին, որ Թուրքիայի նախկին գանձապետարանի ու ֆինանսների նախարար, այդ երկրի նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը կրկին կվերադառնա քաղաքականություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ նա կնշանակվի փոխնախագահի պաշտոնում։ Նշենք, որ Ալբայրաքը հայտնի է Թրամփի ու նրա փեսայի հետ մտերմիկ հարաբերություններով։
Շրջանառվող լուրերին ի պատասխան՝ Ալբայրաքը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Կարծում եմ կատակ է, հավանականությունը բարձր է, որ իրականություն չէ։ Որտեղից, ումից լսեցի, քիչ էր մնում փոքր լեզուս կուլ տայի»։