Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Նոյեմբերի 7-ին Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: