Ռուսաստանն ու Ամերիկան պատասխանատու են աշխարհի ճակատագրի համար․ Լավրով
Ռուսաստանը և ԱՄՆ-ն, որպես միջուկային խոշորագույն տերություններ, ունեն հատուկ պատասխանատվություն, դրանով է պայմանավորված երկու երկրների միջև դիվանագիտական շփումները և երկու երկրների դեսպանատների գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք չենք մոռանում, որ մեր երկու երկրները՝ որպես միջուկային խոշորագույն տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհի ճակատագրի համար։ Սա է կանխորոշում միմյանց միջև դիվանագիտական շփումների և Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների գործունեության անհրաժեշտությունը»,- մասնավորապես, ասել է Լավրովը։