Շվեդիան Ուկրաինային կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ

Շվեդիան Կիևին կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական օգնության փաթեթ՝ բաղկացած 40,000 հակագազից։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։

Բացի այդ, նա հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրման մասին։

Հոկտեմբերին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր, որ Ուկրաինային աջակցելը կմնա երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Վարչապետը նշել է, որ Շվեդիան, սկանդինավյան և բալթյան երկրների հետ միասին, ամենաշատ օգնությունն է ցուցաբերում Կիևին՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։

Տեսանյութեր

Լրահոս