Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է
Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է։
Այս մասին հայտնել է Սեմնան նահանգի Ճգնաժամային կառավարման ծառայության ղեկավար Քեմալ Թահերյանը։
Երկրաշարժի հետևանքով տուժել է 24 մարդ։ Նրանցից 16-ը հոսպիտալացվել են, մնացածներին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։