Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ` այս ձևում երրորդն էր, իսկ հրում վարժությունում` 218 կգ-ով առաջինը:
Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: