Պատերազմը դադարեցնելու փորձի դեպքում Թրամփին սպասվում է Քենեդիի ճակատագիրը

Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, չի կարողանա կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հոգնած Թրամփը, որը հանդես է գալիս «գործարք կառաջարկեմ» կամ «ես հիանալի հարաբերություններ ունեմ…» սովորական արտահայտություններով, նույնպես ստիպված կլինի ենթարկվել համակարգի բոլոր կանոններին: Նա չի կարող դադարեցնել պատերազմը։ Ոչ մեկ օրում, ոչ երեք օրում, ոչ երեք ամսում: Իսկ եթե իսկապես փորձի, կարող է դառնալ նոր JFK-ն (Ջոն Ֆիցջերալդ Քենեդի, ԱՄՆ 35-րդ նախագահ, սպանվել է 1963 թ.)»,- գրել է Մեդվեդևն իր Telegram ալիքում ամերիկյան առաջնորդի ընտրությունների նախաշեմին, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

Տեսանյութեր

Լրահոս