Եվրամիության և Ճապոնիայի միջև համաձայնագիր է կնքվել

Եվրամիությունը և Ճապոնիան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է համագործակցություն նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։ Փաստաթուղթը ստորագրվել է Տոկիոյում՝ Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից։

Ճապոնիայի արտգործնախարարը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։

«Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիան առաջին երկիրն է, որը նման համաձայնագիր է կնքում ԵՄ-ի հետ»,- ասել է նա։

Բորելն իր հերթին հայտարարել է, որ համաձայնագրի շնորհիվ կամրապնդվի անվտանգությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Տեսանյութեր

Լրահոս