Ոստիկանը մարդ է, դերասանները՝ չէ. Աշոտ Տեր-Մաթևոսյան

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի դերասաններից մի քանիսն այսօր գնացել էին Գլխավոր դատախազություն՝ ստանալու երկուշաբթի օրը գերատեսչությանն ուղղված իրենց դիմումի պատասխանը, որը վերաբերում էր նրան, որ իրենց թույլ տան ստեղծագործել իրենց թատրոնում, մինչև կլինի Սունդուկյան թատրոնին միավորվելու կամ չմիավորվելու վերաբերյալ դատարանի որոշումը։

Դատախազությունից «Գոյ» թատրոնի փաստաբանին տեղեկացրել էին, որ դիմումը հասցեագրել են Երևանի Դատախազությանը, որտեղից էլ պետք է ստանան իրենց դիմումի պատասխանը, որի համար պետք է սպասեն մինչև ժամը 16։00-ն։

Թատրոնի դերասաններից մի քանիսն էլ այս պահին գտնվում են թատրնում՝ նրանք մտել են այնտեղ, սակայն դուրս գալ չեն կարող՝ ասելով, որ եթե դուրս գան, այլևս Սունդուկյան թատրոնից չեն թողնի մտնել ներս։

Դատախազության մոտ գտնվող դերասաններն ասացին՝  թատրոնի շենքում գտնվող իրենց ընկերները սննդի կարիք ունեն, ճարահատյալ երևի պետք է պարանով ներքևից սնունդ բարձրացնեն վերև, քանի որ Սունդուկյան թատրոնի անվտանգությունից թույլ չեն տալիս սնունդը բարձրացնել։

Կարդացեք նաև

168.am տեսախցիկը ֆիքսել է թատրոնի ներսում մնացած և պատուհանից իրենց ընկերների հետ շփվող դերասաններին։ Իսկ սնունդը, որը նրանց համար բերել էին, ներս տարավ ոստիկաններից մեկը։

Հիշեցնենք՝ նախորդ  տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս