Արդեն բոլորի համար տեսանելի է, որ Հայաստանը նետվել է Թուրքիայի գիրկը, և օրվա իշխանությունների այսպես կոչված արևմտամետ քաղաքականությունը իրականում թուրքամետ քաղաքականություն է. Հովհաննես Ավետիսյան

Կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «BRICS (տնտեսական միություն որն հավակնում է հակադրվել արևմտյան տնտեսական և քաղաքական դոմինանտությանը) միությունը ունի աշխարհի բնակչության 45%-ը և տնտեսության 35%-ը: Միության ամենախոշորները Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանն են:

Օրերս կայացած հավաքին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահը և ցանկություն հայտնել անդամակցելու այս միությանը: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ միայն արևմուտքի հետ հարաբերությունները իրեն բավարար չեն և իր պետության շահն է նաև արևելքի հետ սերտ հարաբերումը:

Այս հանդիպմանը քննարկել են նաև արևմտյանից առանձին միջազգային վճարումների համակարգ ստեղծելու թեման: Քանի որ այս տնտեսական միության գերնպատակը արևմուտքի տնտեսա-քաղաքական դոմինատությանը և ԱՄՆ դոլարի միջաջգային առևտրային համակարգում գլխավոր արժույթ լինելուն վերջ դնելն է:

Արդեն բոլորի համար տեսանելի է (եթե աչքերները չեն փակել), որ Հայաստանը նետվել է Թուրքիայի գիրկը, և օրվա իշխանությունների այսպես կոչված արևմտամետ քաղաքականությունը իրականում թուրքամետ քաղաքականություն է: Սա են փաստում նաև Թուրքիայի տարածքում հայ-ադրբեջանական հանդիպումներն առանց միջնորդների: Սա են փաստում նաև ադրբեջանական թելադրանքով Հայաստանի սուվերենության դեմ ուղղված ՍԴ-ի և Աժ-ի անողնաշար և դավաճանական որոշումները:

Նիկոլները Հայաստանը հանձնել են թուրքական պետությունների բարեհաճությանն ու հպատակությանը: Իսկ հանրությանը սրանից շեղելու համար, խաղարկում եմ Ռուսաստանի ենթադրյալ չարիք լինելու և դրանից պոկվելու և արևմուտք նայելու կեղծ քաղաքականությունը: Արանքում էլ չեն մոռանում հանրույթին զբաղեցնել «թալանչիերի» թեմայով: Չակերտներով քանզի ամենամեծ թալանչին հիմա հենց իրենք են:

Ռուսաստանն ու Թուրքիան մեր փոքր տարածաշրջանի առումով այս պահին՝ միատեղ են տնտեսական և քաղաքական շահերով: Թուրքիայի գիրկն ընկնել նշանակում է Ռուսաստանից զատ դառնալ նաև Թուրքիայի ազդեցության գոտի: Ինչը նշանակում է, որ երկարաժամկետ հատվածում Հայաստանը մնալու է ռուսական տնտեսական և քաղաքական կախվածության ներքո, որին գումարվելու է թուրքականը:

Եվ հետադարձ հայացքով նայելիս տեսնելու ենք, որ մենք այս ամենից ստացանք կորսված տարածքներ, վերացած պետականություն, հազարավոր անիմաստ զոհեր, թուլացած և ստրկացած երկիր և հազարավոր դավաճաններ, որ պետությանը ծառայության անվան տակ դարձել են նիկոլի ծառաներ և ծառայում են թշնամի օտարի օրակարգին: Եվ ուրիշ ոչինչ:
Ապրում ենք մեծ աղետի ու ամոթի տասնամյակում, ու այս ամոթն ավելի է սրվում, երբ հանրության գերակշիռ մասն անհաղորդ է սեփական տեսակի ստորացմանն ու սեփական պետության վերացման գործընթացին:

Հայեր, ինչ խղճով եք դուք ձեր առօրյա կենցաղով և աշխատանքով զբաղվում: Ինձ մոտ չի ստացվում, մասնագիտական աշխատանքով զբաղվելը դարձել է ծանր բեռ, որ հազիվ քարշ եմ տալիս: Այս ամոթալի և ստորացված վիճակին ու այս որակով իշխանությանը ոչ մի կերպ համակերպվելու չէ»:

Տեսանյութեր

Լրահոս