Բաժիններ՝

Վրաստանում Եվրամիության դեսպանն արդար խորհրդարանական ընտրություններ է ակնկալում երկրում

Եվրամիությունը Վրաստանի խորհրդարանի արդար ընտրություններ է սպասում և չի միջամտում քաղաքական հարցերին: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիում ԵՄ-ի դեսպան Պավել Գերչինսկին։

«Եվրամիությունը հարգում է վրաց ժողովրդի ցանկացած ընտրություն և չի միջամտում քաղաքական հարցերին Վրաստանում ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ կամ ընտրություններից հետո: Մենք հստակ և բարձրաձայն հայտարարել ենք, որ ակնկալում ենք ազատ և արդար ընտրությունների անցկացում՝ ամենաբարձր չափանիշներին համապատասխան», – ասել է դիվանագետը։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031