Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Այս մասին, ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:

«Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս