![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ՝ Փամբակ գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/imgonline-com-ua-Resize-d1ImCPrUGDzMxqw9.jpg)
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:13-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21:08-ին: Այրվել են մոտ 150 հակ կուտակած անասնակեր և ազբոշիֆերյա ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):