Բաժիններ՝

Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օսակայի Մաստերս մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակ տոնեց Օսակայի Մաստերս մրցաշարի առաջին շրջանում:

Ճապոնական Օսակա քաղաքում ընթացող Մաստերս-250-ի անդրանիկ մրցափուլում Էլինա Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Էշլի Կրյուգերի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 7:6, 6:3 հաշվով:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: Ավանեսյանն այժմ WTA աղյուսակում 48-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս