Թյուրքախոս պետությունները խորացնում են համագործակցությունը
«Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրները խորացնում են համագործակցությունը։ Կարմիր մահիկ ասոցիացիաների շրջանակներում, որոնց ներկայացուցչությունները գտնվում են նշյալ երկրներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Կարմիր մահիկի ներկայացուցչությունների տնօրենները Ղրղզստանում ստորագրել են համատեղ ցանց հիմնելու վերաբերյալ փոոխըմռնման հուշագիր, ըստ որի՝ գլխավոր քարտուղարությունը կբացվի Թուրքիայում։
Նշենք, որ հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի,Ղրղզստանի,Ղազախստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի Կարմիր մահիկի տնօրենները։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչը և կարմիր մահիկը միջազգային շարժում է տարբեր երկրներում՝ որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին: