Թուրքիայում ուղևորափոխադրող ավտոբուսը գլորվել է ձորը. կան վիրավորներ
                                    Թուրքական «Cizre İtimat» տուրիստական ընկերությանը պատկանող ավտոբուսը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոն նահանգի Չայ շրջանում կողաշրջվելով, ընկել է ձորը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուղևորափոխադրող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է վիրավորվել, վերջիններս հոսպիտալացվել են:
Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), ինչպես նաև փրկարարական և ոստիկանական բրիգադներ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    