Բաժիններ՝

Բայդենը Նեթանյահուի հետ զրույցում հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ին հարված հասցնելու Իսրայելի իրավունքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում հաստատել է այդ երկրի ինքնապաշտպանության իրավունքը «Հեզբոլլահ»-ի հարվածներից: Երկու ղեկավարների հեռախոսազրույցի մասին հաղորդել է Սպիտակ տունը:

«Նախագահը հաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին «Հեզբոլլահ»-ից, որը միայն անցած տարվա ընթացքում հազարավոր հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Բայդենն «ընդգծել է, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը, մասնավորապես՝ Բեյրութի խիտ բնակեցված շրջաններում»։

ԱՄՆ նախագահը նաև շեշտել է հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու կարևորությունը:Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են այն հարցերը, որոնք վերաբերում են «ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի հրատապ անհրաժեշտությանը», Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին և «դեպի հյուսիս մուտքի հնարավորությանը, այդ թվում՝ Հորդանանից միջանցքի անհապաղ վերականգնման միջոցով»։

Բայդենը նաև «միանշանակ դատապարտել է հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարվածը Իսրայելի ուղղությամբ»։Միևնույն ժամանակ` ABC News հեռուստաալիքը, վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակը, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի  հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը «սեփական նախաձեռնությամբ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ։Ըստ հրապարակման՝ Թրամփը ողջունել է «վճռական և հզոր գործողությունները, որոնք Իսրայելը ձեռնարկել է «Հեզբոլլահ»-ի դեմ»:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031