Բաժիններ՝

«Փորձեր եղել են»․ Սերբիայում գունավոր հեղափոխությունն իրական սպառնալիք են համարում

Սերբիան իրական սպառնալիք է համարում երկրում գունավոր հեղափոխության հավանականությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում։

«Մենք իրոք համարում ենք, որ գունավոր հեղափոխությունները իրական սպառնալիք են։ Ցավոք սրտի, Սերբիայում չկարողացանք Վրաստանի օրինակով ընդունել օրենք, որի շնորհիվ կվերահսկվեին ոչ կառավարական կազմակերպությունները՝ ՀԿ-ները, որոնք գունավոր հեղափոխությունների ֆինանսավորման և կազմակերպման աղբյուրներ են»,- ասել է Սերբիայի փոխվարչապետը։

Նա հավելել է, որ ապագայում այդպիսի օրենք անպայման պետք է ընդունվի։ Վուլինն ասել է նաև, որ մինչ այս դրսից փորձ արվել է Սերբիայում գունավոր հեղափոխություն իրականացնել։

«Օտարերկրյա աջակցությամբ գունավոր հեղափոխությունների փորձեր Սերբիայում արդեն մի քանի անգամ ձեռնարկվել են»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս