Ոչ անձ կուսակցությանը
«Ես չեմ պատկերացնում իմ անդամությունն անձ կուսակցությանը: Անդամակցությունս, հավանաբար, մի հինգ րոպե կտևի մինչ այն պահը, երբ ես կհայտնեմ իմ կարծիքը, որը կարող է համահունչ չլինել անձի կարծիքին, ու ինձ անմիջապես կհեռացնեն կուսակցությունից: Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին ես կուսակցության մեջ չեմ գտնում իմ պատկերացումներին համահունչ գաղափար Հայաստանի զարգացման հարցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախկին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ ի պատասխան հարցին, թե կարո՞ղ է ինչ-որ բան մտափոխել իրեն, որպեսզի անդամագրվի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը: Հ. Իգիթյանը նաև նշեց, թե ինքը չի կարող «ամեն ինչ ընդունող ու ծափահարող անդամ լինել»:
Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում: