Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ
Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։ Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,- նշված է գրառման մեջ: