Պատմական հայրենիքի հետևից ադրբեջանցիները կարող է Ալթայ հասնեն․ Ալեն Սիմոնյան
Պատմական հայրենիքի որոնումներով կարող է՝ ադրբեջանցիներն Ալթայ հասնեն։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք քննարկվում է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե ադրբեջանցիները պետք է, իբրև թե, «վերադառնան Արևմտյան Ադրբեջան»։
«Ադրբեջանի այն շրջանակները, որոնք պատմական հայրենիքի փնտրտուքի մեջ են, պիտի շատ չտարվեն դրանով, որովհետև կարող է պարզվի՝ պետք է տեղափոխվեն, Ալթայում ապրեն»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ նման հարց չի քննարկվում։