Բաժիններ՝

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 116-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնող «Հելեն» փոթորկի հետևանքով տարբեր նահանգներում, այդ թվում՝ Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում, Հարավային Կարոլինայում, Ֆլորիդայում, Վիրջինիայում, առնվազն 116 մարդ է մահացել:

Այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։ Բազմաթիվ մարդիկ տեղահանվել են, մի քանի միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Իշխանությունները փորձում են ինքնաթիռներով առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել մարդկանց, վերականգնել էլեկտրամատակարարումը։ 

«Հելեն»-ը ԱՄՆ-ի ափեր է հասել սեպտեմբերի 26-ին՝ Ֆլորիդա նահանգում մոլեգնելով որպես վտանգավորության 4-րդ աստիճանի փոթորիկ։ Այնուհետև այն շարժվել է դեպի Ջորջիա, Հյուսիսային ու Հարավային Կարոլինա նահանգներ և Թենեսի՝ աստիճանաբար թուլանալով։

«Հելեն» փոթորկի առաջացրած հորդառատ անձրևների պատճառով մի շարք գետեր դուրս են եկել ափերից։ Ըստ AccuWeather մեդիա ընկերության նախնական հաշվարկների՝ փոթորկի պատճառած ընդհանուր վնասն ԱՄՆ-ում կկազմի 95-110 միլիարդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս