«Փեթակ» տոնավաճառի մոտ բախվել են Dodge-ն ու Mitsubishi-ն. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» տոնավաճառի հարևանությամբ, բախվել են Dodge մակնիշի 29 ՍՏ 129 համարանիշի և Mitsubishi մակնիշի 19 ՍՍ 018 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Dodge-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կամրջի բետոնե սյանը:

Մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը, ում հանձնարարականով պարզվում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը:

v5SdRZpoXtOqqZmia9Lc_tn AKfWPrxofWyXsWvtlSGN_tn

ISZmqnp1gZ4dqrV2cUs6_tn

Fhr4NiiFX1RqE7x0pyFi_tn

Urj70P0sh7qQoA5QqvCH_tn

Տեսանյութեր

Լրահոս