Հմայակ Հովհաննիսյան. Րաֆֆին գնաց վա-բանկ՝ չափազանց վտանգավոր հետևանքներով

«Րաֆֆին շատ ազնիվ, մաքուր, զուլալ անձնավորություն է, սակայն պարտավոր է հաշվի առնել այն, որ մեր իրականության մեջ հայատյաց, հայակործան քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը հայաթափվում է՝ վերածվելով անապատի, քողարկվում է կեղծ հայրենասիրական ճառերով: Րաֆֆին իր ելույթներով, կամա թե ակամա, կարծես լրացնում է պաշտոնական քարոզչամեքենայի հայտնի միֆերը: Մինչդեռ «Նոր Հայաստանի» ճանապարհը բացելու համար անհրաժեշտ է այդ առասպելները անողոքաբար  սասանել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից «Նոր Հայաստանի» հռչակմանը և ապրիլի 9-ին ու դրանից հետո նրա կատարած գործողություններին: Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին, Հ. Հովհաննիսյանն ասել է. «Րաֆֆու մոսկովյան այցը ցույց է տալիս, որ նա որոշել է խառնել իր հովանավորների բոլոր քարտերը: Րաֆֆին գնաց վա-բանկ՝ դրանից բխող իր համար չափազանց վտանգավոր հետևանքներով»:

Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղը:

Տեսանյութեր

Լրահոս