ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձոր, հանդիպել մարզպետի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 16-ին Հանրապետության հարավային շրջաններ կատարած ավանդական շրջագայության շրջանակում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Աս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, միջտարածաշրջանային համագործակցության նշանակալի ներուժը երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում։

«Հատկապես նշվել է Վայոց Ձորի մարզի և Ռուսաստանի գործընկեր շրջանների փոխգործակցության դրական օրինակը», – հաղորդել է ՌԴ դեսպանությունը։

Բացի այդ, նաև նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս