Բաժիններ՝

Օգնում են փրկարարները

Ապրիլի 12-ին, ժամը 20.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 30 շենքի 52-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` անօգնական վիճակում հայտնաբերվել է 1934 թ. ծնված Ռ. Ղազանչյանը, ով հրաժարվել է բուժօգնությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս