Բաժիններ՝

Տարոնի հարցը Ծառուկյանին. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը երեկ ավագանու նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Ջրվեժի Մայակ թաղամասում, որի ընթացքում խոստացավ ուշադիր լինել Երևանի ծայրամասային շրջանների խնդիրների նկատմամբ:

«Ժամանակի» հարցին, թե այդ դեպքում իրենց մրցակից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինչու է իրեն քննադատում, թե Երևանի ծայրամասերին ուշադրություն չի դարձնում, որ Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ, և ինչու մինչև հիմա լուծում չի տրվում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կիսակառույցների քանդման կամ շինարարության շարունակման խնդրին, Տ. Մարգարյանը պատասխանեց. «Կխնդրեի հարցնեք, թե ովքեր Աբովյան և Թումանյան փողոցների մասին են խոսում, ինչի՞ համար չեն կառուցում իրենց այդ շենքը»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս