10 պոռնոաստղեր, ովքեր քաղաքական գործիչ են դարձել (լուսանկարներ)
«Forbes» ամսագիրը կազմել է այն կին պոռնոաստղերի տասնյակը, ովքեր հետագայում քաղաքական գործիչ են դարձել:
Առաջին հորիզոնականում իտալացի Աննա Ստալերն է, ով 1987-1992 թթ. Իտալիայի պառլամենտի պատգամավոր է եղել: Աննա Ստալերին ճանաչում բերեցին 1970-1980-ական թթ. նկարահանված պոռնոֆիլմերը: Պոռնոաստղն իտալական «Lista del Sole» կանաչների կուսակցության անդամ է և պատգամավոր փորձում էր դառնալ սկսած 1979-ից: Միայն 8 տարի անց նա կարողացավ հասնել իր նպատակին՝ դառնալով աշխարհում առաջին պոռնոաստղը, ով կարողացավ հասնել պատգամավորի աթոռին:
Երկրորդ հորիզոնականում Մերի Քերին է: 1980-ին ծնված կինը 30 տարեկանում արդեն հասցրել է նկարահանվել բաց տեսարաններ պարունակող ավելի քան 80 ֆիլմերում: Պոռնոաստղին քաղաքականությունը սկսեց հետաքրքրել 2003-ից. նա առաջադրվեց Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում, սակայն նրա մասնակցությունը սիմվոլիկ բնույթ էր կրում: 3 տարի անց նա կրկին մասնակցեց ընտրություններին, սակայն շատ արագ հանեց իր թեկնածությունն ընտանեկան խնդիրների պատճառով:
Իտալիայի պառլամենտի պատգամավորության թեկնածու Միլի Դաբրաչանոն նկարահանվել է ավելի քան 20 պոռնոֆիլմերում: 2008-ին նա որոշեց իր ուժերը փորձել նաև քաղաքականությունում, սակայն հաջողության չհասավ: Նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Չորրորդ հորիզոնականում 2008-2013թթ. Իտալիայի պառլամենտի պատգամավոր Ֆիորելա Ռուբինոն է: Վերջինս նկարահանվել է էրոտիկ տեսարաններ պարունակող միայն մեկ ֆիլմում, մինչ այդ նա զանազան դերեր է խաղացել թատրոնում: 2008-ին նա որոշեց զբաղվել քաղաքականությամբ և դարձավ պատգամավոր:
Եվս մեկ իտալացի՝ Մոանա Պոցին, իր կարճատև կյանքի ընթացքում նկարահանվել է բազմաթիվ էրոտիկ ֆիլմերում: 1992-ին նա հիմնադրեց Իտալիայի սիրո կուսակցությունը, որի ծրագրերից էր բորդելների օրինականացումը, ինչպես նաև դպրոցներում սեռական դաստիարակության դասընթացի ներմուծումը: Ընտրություններում, սակայն, նրա կուսակցությունը պարտություն կրեց: 3 տարի անց Մոանա Պոցին մահացավ երիկամի հիվանդությունից:
Շուրջ 36 պոռնոֆիլմերում նկարահանված Մերլին Չամբերսը 50 տարեկանում որոշեց զբաղվել քաղաքականությամբ: Նա երկու անգամ առաջադրվեց ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ պարտություն կրեց:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններում երկու անգամ առաջադրված Սինդի Լին զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Իր ընտրողներին վերջինս գրավում էր յուրօրինակ ձևով՝ կիսամերկ կանգնում էր փողոցում և բաժանում էր իր բուկլետները:
Պոռնոֆիլմեր նկարահանող Աննա Էրոուսմիթը, Սթեֆանի Գրեգորի Քլիֆորդը և Ելենա Բերկովան զբաղեցնում են, համապատասխանաբար, ութերորդ, իններորդ և տասներորդ հորիզոնականները: