«Պարոն Ավինյան, իրավական հարցեր մի մեկնաբանեք, Դուք իրավաբան չեք». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Մարատ Թոխյանն անդրադարձավ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու մասին հարցին՝ նշելով, որ նա մի քանի անգամ հորդորել է, որպեսզի ներկայանա իրավական հանձնաժողովի նիստերին, սակայն Երիցյանը չի ներկայացել։

Թոխյանը նաև հիշեցրեց, որ 2021 թվականին էլ ավագանու որոշմամբ Գևորգ Աճեմյանին են զրկել ավագանու մանդատից՝ բացակայությունների պատճառով, Երիցյանն այդ ժամանակ կողմ է քվեարկել որոշմանը։

Հարցը ներկայացնելուց հետո Ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին հորդորեց՝ չմտնել իրավական գնահատականների մեջ, քանի որ իրավաբանական կրթություն չունի։

«Իմ բարի հորդորը ձեզ, իրավական գնահատականների մեջ մի մտեք»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Նա նաև հարց ուղղեց Մարատ Թոխյանին՝ շեշտելով, որ խոսքը վերաբերում է «սևը սպիտակի վրա գրված», Երևանի ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ին, որտեղ հանձնաժողովի մասին որևէ խոսք չկա։

«Չե՞ք  տեսնում, որ դատարանում պարտվելու դեպքում, ինչպես նոր պաշտպանում էիք ձեր բարի համբավը՝ ազատության հետ կապված, խնդիր կունենանք, որ նման վատ որոշում եք գրել։

Պարոն Թոխյան, դուք սովորաբար պահանջում եք հարգանք մեկը մյուսի նկատմամբ, բայց ես ձեզ հարց եմ տալիս, դուք, չգիտեմ՝ ուր եք գնում։

Վարչարարության գիրքը հստակ սահմանում է, որ դուք պարտավոր եք իրականացնել պատշաճ վարչարարություն»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս