Բաժիններ՝

ՔԿՀ-ներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա, որոնցից 24-ը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ 3-ը՝ այլ քրեակատարողական հիմնարկներում: Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում միևնույն ժամանակ կարող են բուժում ստանալ 464 դատապարտյալ։ Ներկայումս, Գ.Ղլեչյանի տեղեկացմամբ, նշված քրեակատարողական հիմնարկում բուժում է ստանում 188 հոգի, որոնցից 48-ը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, 37-ը՝ թերապիայի, 31-ը՝ հոգեբուժական, 12-ը՝ նարկոլոգիական, իսկ 30-ական դատապարտյալ էլ բուժում է ստանում թոքախտաբանական և ինֆեկցիոն բաժանմունքներում:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող 188 դատապարտյալից 11-ը հարկադրի բուժում է ստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս