Վստահ եմ, որ ՀՀ-ի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը կբերի մի շարք նոր ձեռքբերումներ․ Ուկրաինայի ԱԳ նախարարն՝ Արարատ Միրզոյանին
Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքի՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։
Վստահ եմ, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը կբերի մի շարք նոր ձեռքբերումներ»,-գրել է նա։
«Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-գրել էր Արարատ Միրզոյանը: