 
                        Սոթք գյուղի դաշտերում այրվել է 70 հա խոտածածկույթ
 
                                    Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի դաշտերում այրվում է խոտածածկութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարարական ծառայող, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        