Բաժիններ՝

Գերմանիան կարող է Կիևին 77 Leopard 1A5 տանկ և 12 ինքնագնաց հրացան տրամադրել

Գերմանիան այլ գործընկերների հետ պատրաստվում է ևս 77 Leopard 1A5 տանկ փոխանցել Ուկրաինային, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Ռամշտեյնի ավիաբազայում կոնտակտային խմբի հանդիպմանը, որին առաջին անգամ մասնակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Պիստորիուսի՝ Գերմանիան Կիևին կմատակարարի նաև ևս 12 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հրետանային համակարգեր՝ 150 միլիոն եվրո արժողությամբ։ Դրանցից վեցը նախատեսվում է մատակարարել այս տարի, եւս վեցը՝ հաջորդ տարի, գրում է РБК-Украина-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս