Բաժիններ՝

Ռուսաստանից կվտարվի ԱՊՀ երկրներից և Աֆրիկայից 120 միգրանտ՝ Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո

Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ոստիկանները հայտնաբերել են 120 օտարերկրյա քաղաքացու, որոնք ՌԴ-ում են գտնվել օրենսդրության խախտմամբ: Այս մասին հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տատյանա Պետրովան։

«Ռեյդի ընթացքում 120 օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կազմել են վարչական արձանագրություններ», – Պետրովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

19 միգրանտ պատասխանատվության է ենթարկվել անօրինական աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, 1-ը՝ վարչական պատժից խուսափելու համար։ Վարչության ներկայացուցչի խոսքով՝ տուգանվածների թվում են ԱՊՀ-ի և Աֆրիկայի երկրներից սերվածներ, որոնք աշխատել են պահեստում։

«Յուրաքանչյուր օտարերկրացու նկատմամբ կիրառվել է 5000 ռուբլու չափով տուգանք՝ ՌԴ սահմաններից հետագա վտարմամբ: 31 միգրանտ տեղավորվել է մասնագիտացված հաստատություն՝ մինչև դատարանի վճռի ի կատար ածելը։

Ներկայում ոստիկանության աշխատակիցները որոնում են անօրինական միգրացիայի կազմակերպիչներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս